Spiegel-ի շապիկին կհայտնվի Թրամփի սանրվածքով Պուտինը


23:39 , 4 մարտ, 2017
 Spiegel-ի շապիկին կհայտնվի Թրամփի սանրվածքով ՊուտինըYerkir.am-ը գրում է.
 Spiegel ամսագրի մարտի համարի շապիկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհայտնվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սանրվածքով, փոխանցում է «РИА Новости»-ն:

 Պատկերի ներքևի հատվածում առկա է գրառում. «Կրկնակի տիրակալ»: Համարում նաև հոդված է հրապարակվելու «Ռուսական հարցը» վերտառությամբ՝ նվիրված Մոսկվայի հետ Թրամփի կապերի շահարկումներին:

Համարը կվաճառվի մարտի 4-ին: