63-ամյա Քիմ Բեսինջերը գեղեցկությունը փոխարինել է բոտոքսով


21:52 , 4 մարտ, 2017
 Վերջերս Քիմ Բեսինջերի նույնիսկ ամենանվիրված երկրպագուները նշում են, որ նա արդեն այնպիսին չէ, ինչպիսին նախկինում էր, գրում է Radar Online պորտալը: Ըստ երկրպագուների՝ երիտասարդության ձգտելով՝ դերասանուհին չափազանց հաճախ է դիմում պլաստիկ վիրահատությունների և լցանյութերի ներարկումների, ինչի պատճառով տարեցտարի պակաս ճանաչելի է դառնում:

Երկրպագուների կարծիքով՝ Բեսինջերն ակնհայտորեն չարաշահել է երիտասարդացման նպատակով ջանքերը և սկսել է հիշեցնել իր մոմե արձանը: Բոտոքսի մեծաթիվ ներարկումների պատճառով դերասանուհու դեմքը փայլում է և գործնականում անշարժ տեսք ունի:

Ամերիկացի պլաստիկ վիրաբուժության մասնագետները համոզված են, որ Քիմը չի բավարարվել «գեղեցկության ներարկումներով» և բազմիցս դիմել է պլաստիկ վիրահատության, սակայն դերասանուհին այս շշուկները չի մեկնաբանում: