Սոմալիում սովի պատճառով 2 օրում 100-ից ավել մարդ է մահացել


21:08 , 4 մարտ, 2017

 Սոմալիում, որտեղ երաշտ է, վերջին 48 ժամում սովից առնվազն 110 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով այդ երկրի վարչապետ Հասան Ալի Հայրեյին:

 Գործակալությունը հայտնում է, որ իշխանությունները մահացածների մասին տվյալներ հրապարակել են առաջին անգամ այն պահից ի վեր, երբ երեքշաբթի հայտարարել են ազգային աղետի մասին: Վարչապետը հրապարակել է միայն երկրի հարավարևմտյան Բայ շրջանի տվյալները: