Հ. Ավետիսյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում


18:18 , 4 մարտ, 2017
 Հ. Ավետիսյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում

 Մարտի 4-ին, ժամը 15:40-ին ահազանգ է ստացվել, որ ս. թ. մարտի 3-ին Երևան քաղաքի  Հ. Ավետիսյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում. ներկա պահին առկա է քարաթափման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 Տեղազննման արդյունքում քարաթափում չի հայտանաբերվել:

Փրկարարները մոտակա լանջից հեռացրել են վտանգ ներկայացնող քարերը (մոտ 20 հատ քար):