Պայթյունի հետևանքով վիրավորված զինվորների վիճակում կա փոփոխություն


18:03 , 4 մարտ, 2017
Panorama.am-ը գրում է.
 Մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած պարտադիր ժամկետային զինծառայող  Նարեկ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, սակայն կա դրական տեղաշարժ: Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
 Մյուս զինծառայողի՝  Պերճ Արմենի Գաբրիելյանի առողջական վիճակը միջին ծանրության է: Ա.Հովհաննիսյանը հայտնեց, որ զինծառայողին տեղափոխել են  հիվանդասենյակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։