ԱԺ ընտրություններին «Հայոց Արծիվները» կսատարի ՀՀԿ-ին


18:44 , 4 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
 Ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին Հայոց արծիվների անդամները իրենց վստահության քվեն կտան Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Այս մասին այսօր «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ծննդյան և գործունեության 14-րդ տարեդարձին ասաց կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը:
 Միջոցառումը մեկնարկեց «Ազգ, հայրենիք, պետականություն» ֆիլմով, որն ամփոփում էր կազմակերպության գործունեությունը:
 Հայաստանի 301 համայնքներում գործում է «Հայոց արծիվներ» կազմակերպության 301 մասնաճյուղ: Հասարակական կազմակերպության անդամների թիվը գերազանցում է 45 հազարը: Խաչիկ Ասրյանի խոսքով՝ կազմակերպության գործունեության 14 տարիների ընթացքում Հայաստանում և Արցախում իրականացվել է 1437 կարևոր միջոցառում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։