17:23 , 4 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ուսումնասիրել է երկրի Արտաքին գործերի նախարարությունից ստացած նյութը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ համագործակցող արտասահմանյան ընկերությունների մասին և քրեական գործ հարուցել այդ ընկերությունների դեմ: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:
Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդմամբ` Շվեյցարիայի, Բուլղարիայի, Ուրուգվայի, Արգենտինայի, Ռումինիայի և մի շարք այլ երկրների ընկերությունների ղեկավարներ որպես կազմակերպված խումբ «1999-2017 թվականներին ընկերություններ են ստեղծել մի շարք քաղաքներում ու բնակավայրերում` առանց Ադրբեջանի օրենսդրությամբ նախատեսված պետական գրանցման»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։