«Դրախտն ընդունում է «ֆուտբոլային Նապոլեոնին»». Հենրիխ Մխիթարյան


17:00 , 4 մարտ, 2017
«Դրախտն ընդունում է «ֆուտբոլային Նապոլեոնին»». Հենրիխ Մխիթարյան168.am-ը գրում է.
 Մահացել է  Մադրիդի «Ռեալի», «Ռեյմսի» և Ֆրանսիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ռայմոն Կոպան:  85 տարեկան Կոպան իր կարիերայի ընթացքում մի շարք տիտղոսներ էր նվաճել, այդ թվում՝ 1958 թվականին նվաճել էր Ոսկե գնդակ:
 Ֆուտբոլային աշխարհը ցավակցական բացիկներ է հղում Կոպայի ընտանիքին:
 Իր թվիթերյան էջում Կոպայի մահվանն է անդրադարձել նաև Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
 «Դրախտն ընդունում է «ֆուտբոլային Նապոլեոնին»: Ռայմոնդ Կոպա RIP»,- գրել է Հենրիխը: