Սաուդյան Արաբիայի 81-ամյա թագավորը յուրացրել է սելֆիի «արվեստը»


16:38 , 4 մարտ, 2017
 Սաուդյան Արաբիայի 81-ամյա թագավորը յուրացրել է սելֆիի «արվեստը»

Yerkir.am-ը գրում է.
 Համացանցում հայտնվել են Սաուդյան Արաբիայի թագավոր Սալամանի՝ ասիական շրջագայության ընթացքում արված սելֆիներ և տեսանյութեր: Այս մասին հաղորդում է The South China Morning Post:

 81-ամյա միապետը իր աշխատանքային այցերի ընթացքում՝ Ինդոնեզիայում, Մալայզիայում, լուսանկարվում է այդ երկրների տարբեր պաշտոնյաների հետ: Թագավորն իրեն պահում է շատ անկաշկանդ ու ոչ պաշտոնական: Թագավորի սելֆիները միլիոնավոր դիտումներ ունեն: