Անձնական հարաբերություններ են ճշտել, ընտրությունների հետ կապ չունի. Ալիկ Սարգսյանը Արտաշատում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին


15:29 , 4 մարտ, 2017

Tert.am-ը գրում է.

Արտաշատ քաղաքում տեղի ունեցած միջադեպը ընտրությունների հետ կապված չէ: Tert.am-ի հետ զրույցում ասաց նախագահի խորհրդական, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ խոսելով մամուլի հրապարակումների մասին, թե Արարատի մարզպետ Արայիկ Գրիգորյանի և Ալիկ Սարգսյանի կողմնակիցների միջև ՀՀԿ գրասենյակի հարևանությամբ ծեծկռտուք է եղել:

Ալիկ Սարգսյանն ասաց, որ ինքը Երևանում է, գնում է դեպի Արտաշատ, բայց հեռախոսով իրեն տեղեկացրել են, որ կատարվածը «կուսակցության հետ կապ չունի, ընտրական գործընթացի հետ կապ չունի, պարզապես երկու հոգի իրար հետ անձնական հարաբերություններ են ճշտել, որը պարզապես տեղի է ունեցել կուսակցության գրասենյակի մոտ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ