Պայթյունից տուժած 3 զինծառայողներից մեկը թեթև վնասվածքներ ունի, մեկը՝ միջին ծանրության, իսկ մյուսի վիճակը ծայրահեղ ծանր է


15:06 , 4 մարտ, 2017

Tert.am-ը գրում է.

ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ ստացած պարտադիր ժամկետային զինծառայողներից Էրիկ Սամվելի Սահակյանը գտնվում է Վանաձորում և նրա վնասվածքներ թեթև են:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


Նա նշեց, որ մյուս զինծառայող՝ Պերճ Արմենի Գաբրիելյանի առողջական վիճակը միջին ծանրության է և գտնվում է հիվանդասենյակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ