14:46 , 4 մարտ, 2017
Armsport.am-ը գրում է.
Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին բացատրել է, թե ինչու է հեռացել կատալոնական «Բարսելոնայից», որի համակարգում է եղել 2008-ից 2011 թվականներին:
«Սկզբից ֆուտբոլն ինձ համար հոբբի էր, սակայն հետո հայտնվեցի «Բարսելոնայում», և սկսվեց իսկական աշխատանքը: Լավ հիշողություններ են մնացել թիմից: Այդ փորձն ինձ օգնեց հանդես գալ Իտալիայի առաջնությունում:
Հեռացա «Բարսելոնայից», քանի որ որոշեցի` այդ խաղաոճն ինձ չի համապատասխանում: Իտալական ֆուտբոլում շատ բան այլ կերպ է: Այժմ ապագաս «Ինտերում» է»,- Իկարդիի խոսքը մեջբերում է «Marca»-ն: