«Peppa Pig» մուլտֆիլմն անվնաս է. Ներկայացնում ենք ապատեղեկատվության աղբյուրն ու ամբողջ պատմությունը


13:53 , 4 մարտ, 2017

«Peppa Pig» մուլտֆիլմն անվնաս է. Ներկայացնում ենք ապատեղեկատվության աղբյուրն ու ամբողջ պատմությունըNewmag.am-ը գրում է.

Բրիտանական հայտնի հեռուստաշոուի մասին, այսպես կոչված, հարվարդյան ուսումնասիրության մասին տեղեկությունըվիրուսի պես տարածվեց ամբողջ համացանցում: Բայց պարզվեց, որ իրականում ոչ այդ հետազոտությունը գոյություն ունի, ոչ էլ գիտնականը:

Ի՞նչ կատարվեց

2016-ի հոկտեմբերի 20-ին «Morning News USA»-ը հրապարակեց, թե մանկական հայտնի հեռուստաշոուն («Պեպպա խոզուկը») կարող է աուտիզմ առաջացնել՝ երեխաներին մղելով անհնազանդության: Դիտումներ հավաքող այս արտահայտությունը տարածվեց համացանցում՝ հղում տալով Հարվարդի համալսարանի 2012 թվականի մի ուսումնասիրության:

Ի՞նչ էր պնդում հոդվածը

Այնտեղ մասնավորապես ասվում էր, որ ըստ փորձագետների՝ Պեպպան գերարժեքության բարդույթ ունի, ոչ պատշաճ վարք է դրսևորում, անքաղաքավարի է, չհանդուրժող, անհարգալից, չար, մեծամիտ և հպարտ: Սրանք չեն բնավորության այն գծերը, որոնք երեխաները պետք է կրկնօրինակեն:

Նրանք մեղադրում էին, որ Պեպպա խոզուկը անհարգալից վարքագիծ է զարգացնում երեխաների մոտ: Դրանից բացի, Հարվարդի համալսարանի հետազոտողները հրապարակեցին փորձարկման արդյունքը, որն անցկացրել էին 2012-ին: Այն ասում էր, որ «Պեպպա խոզուկի» դիտումը երեխաների մոտ աուտիզմի զարգացման հիմնական պատճառներից է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ