Պետք է ավելի ակտիվ աշխատել Պակիստանում, Սաուդյան Արաբիայում և Իսրայելում դեսպանատներ ստեղծելու ուղղությամբ. Ա. Նավասարդյան


13:47 , 4 մարտ, 2017

Tert.am-ը գրում է.

ՀՀ  արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի գնահատմամբ՝ Երևանը, նկատի ունենալով, որ  Թուրքիայի ջանքերով փորձ է արվում արցախյան հիմնախնդիրը դարձնել 2 միլիարդանոց մուսուլմանական աշխարհի օրակարգ, պետք է ավելի ակտիվ լինի Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հետ դեսպանատներ ստեղծելու ուղղությամբ:

«Իսլամաբադում քննարկման առարկա դարձավ Ղարաբաղյան հարցը, թուրքերը հավաքի մասնակիցներին կոչ արեցին, որպեսզի այդ հարցը դառնա երկու միլիարդանոց մուսուլմանական աշխարհի օրակարգ»,- ասաց Արման Նավասարդյանը:

Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողով, որին  անդամակցում են Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Աֆղանստանը, Պակիստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը։

Արման Նավասարդյանի մեկնաբանությամբ՝ փաստորեն, արաբական աշխարհը, որի հետ մենք մեծ հույսեր ենք դրել, մեր օգտին չի աշխատում: «Դիվանագիիտական հարաբերություններ չունենք ո՛չ Պակիստանի, ո՛չ Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հետ մենք դեսպանություններ չունենք, և Իսրայելը լավ հարաբերություններ է զարգացնում Բաքվի հետ ի»,-ասաց արտակարգ և լիազոր դեսպանը:

Հարցին, թե Ադրբեջանի վերջին գործողությունները և Իսլամաբադում հնչած հայտարարությունը կարո՞ղ են լայնամասշտաբ պատերազմի բերել, վերջինս պատասխանեց՝ ասելով. «Ադրբեջանցիները շատ ակտիվ են աշխատում և միլիտարիստական ուղղությամբ, որը դիվանագիտության մեջ ընդունված բան է: Եվ դիվանագիտական բոլոր վեկտորներով նրանք աշխատում են վերին աստիճանի ակտիվ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ