13:34 , 4 մարտ, 2017
Araratnews.am-ը գրում է.
Ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվելու է սահմանադրության փոփոխությունների հանրաքվե: Այս կապակցությամբ իշխանությունները ծրագրում են տարաբնույթ միջոցառումներ արտերկրում բնակվող թուրքերի շրջանում քարոզարշավ իրականացնելու համար:
Ըստ թուրքական Haberler-ի՝ Հոլանդիայի վարչապետը դեմ է արտահայտվել Թուրքիայի իշխանությունների այդ մտադրությանը՝ ասելով. «Հոլանդիայի հանրային հարթակները չեն կարող այլ երկրների համար քաղաքական արշավի ասպարեզ լինել: Դա մեզ համար անընդունելի է»:
Վարչապետը տեղեկացրել է, որ Անկարայից ստացել են հանրաքվեի հետ կապված միջոցառումներ անցկացնելու դիմում, բայց նշել է, որ մտադիր չեն համագործակցելու այդ գործում: Եվ արդյունքում չեղարկվել է մարտի 11-ին Ռոտերդամում նախատեսվող միջոցառումը, որին պետք է մասնակցեր Թուրքիայի արտգործնախարարը: