Քվեարկության տեսագրումը և հեռարձակումն օգնումն են հոգեբանական միջավայրին և իջեցնում անվստահության մակարդակը. քննարկում


12:56 , 4 մարտ, 2017

Tert.am-ը գրում է.

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության զարգացման մոնիտորինգի միջազգային ինստիտուտի երևանյան մասնաճյուղն այսօր հրավիրել էր «Դիտորդական առաքելությունը և դրա իրականացման կարգը ըստ ՀՀ նոր ընտրական օրենսգրքի» թեմայով սեմինար-քննարկում:

Սեմինար-քննարկման ընթացքում զեկույցներով հանդես եկան ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ տնօրեն Դմիտրի Գլադեյը, որի թեման` «ՀՀ-ում անցկացված ընտրությունների և հանրաքվեների մասով ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ դիտորդական առաքելության փորձը (2007-2017թթ.)»:

Ըստ նրա, Հայաստանի ընտրական համակարգը ստաբիլ է, համեմատած այլ երկրների այդ թվում ՌԴ-ի, որտեղ որոշակի փուլերում տարբեր դրույթներ փոխվեցին: Հետագայում քաղաքական գործընթացները բերեցին նրան, որ իրականացվեց ընտրական փոփոխություն: 

«Հայտնի է, որ նորամուծությունները, ինչպես ցույց տվեց այլ երկրների փորձը, շփոթությունների տեղիք են տալիս: Խորհրդարանական կառավարման ձևի անցումը, և նախագահին այլևս չի ընդունվելու համազգային քվեարկությամբ, քաղաքական համակարգում փոփոխություններ մտցրեց»,-ասաց նա և նշեց, որ ըստ փորձագետների ընտրությունները կազմակերպողները կկարողանան հաջողությամբ կիրառել նորամուծությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ