12:41 , 4 մարտ, 2017
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 6-7-ը պաշտոնական այցով կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ)՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: ՀՀ վարչապետի որոշման մասին տեղեկանում ենք կառավարության e-gov.am կայքում:
Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը և այլք: