«Եվրոպան կփրկի Հայաստանը» միֆը վաղ թե ուշ պայթելու է


12:50 , 29 մարտ, 2012

Եվրոպան,Հյուսիս ատլանտյան ուխտը և Հայկական ուղտը: 
Մի տարածված միֆ կա Հայաստանում թե <<Եվրոպան կփրկի Հայաստանը>>, որը ըստ էության շատ չի տարբերվում ժամանակին շրջանառվող <<Ջերմուկը կփրկի Հայաստանը >> միֆից և հանքային ջրի պղպջակի պես վաղ թե ուշ կպայթի հիասթափության հերթական ալիք առաջացնելով միֆին հավատացողների շրջանակներում:Ընդհանրապես ժողովրդի միֆասնուցումը կուսակցությունների գործունեության գործիքներից է, բայց պետք չափի մեջ լինի:Շատ կուսակցություններ էլ շտապում են Եվրոպականանալ և ուխտել, որ ուղտով էլ լինի կհասնեն Եվրոպա: Եթե մենակ իրենք լինեն ջհանդամ, բայց ամբողջ Հայաստանն են ուզում տանել:Ուխտողների և ուղտով տանողների մեջ կան հետևյալ տիպերը՝ 1.Եվրոպայի արտաքին փայլից սխալ հետևություն արածներ: 2.Շուստրավացը լինողներ, որոնք ցանկանում են պարազիտել Եվրոպայի հաշվին մոռանալով, որ ցանկացած մակբույծության հետևանքը բարոյատնտեսական ճգնաժամն է լինում և բոլորին չէ տրված մակաբուծելու միջոցով ապրելու հմտությունը: 3 Մտավոր ծույլեր, որոնց հավեսը հերիքում է միայն պարզունակ կոփի փեյստ անելուն: Եվրոպաֆոբ չեմ ու վիճակագրություն երբեմն նայում եմ:Բանից պարզվում է, որ կոռուպցիոն շրջանառությունը Եվրոպայում տարեկան հասնում է 600 միլիարդ եվրոյի:Ու Եվրոպական զուլալ արդար ընտրություններով ձևավորված իշխանություններն էլ չեն կարողանում դրա դեմը առնել :Ի դեպ Եվրոպացիք 2008 -ի նախագահական ընտրությունները իրենց ստանդարտներին մոտ էին համարում մինչև Երևանի փողոցներում մարդիկ չգնդակահարվեցին:Մի ուրիշ վիճակագրություն ասում է, որ Եվրոպացիների 25 տոկոսը անտիդեպրեսանտ է օգտագործում (աչքիս լավ օրից չէ) ու առաջիկա 10-15 տարում այն միտում ունի հասնելու 40 տոկոսի:Այսինքն մինչև մենք ուղտ նստած հասնենք եվրոպա կտեսնենք, որ իրենց կեսը <<դեղի տակ են>>:Բա հիմա ինչ անենք :էլ Ինչ պետք է անենք ստեղծենք մերը:Մեր մտածումի վեկտորը պետք է ուղղել ներս այնտեղ տեսնել <<փրկությունը>> և պրոյեկտել արտաքին աշխարհում:Եթե կարողացանք ստեղծել մեր ոչ արևմուտք ոչ արևելք կրոնը, գիրն ու գրականությունը, երգն ու երաժշտությունը ապա ինչու չենք կարող ստեղծել պետական և քաղաքական կարգը:Եվ դա անել ոչ թե աշխարհին հակադրվելու մարմանջից դրդված այլ մեր մարտահրավերների և <<բնակլիմայական >> պայմաններից ելնելով: