11:13 , 4 մարտ, 2017ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս, Հայոց ցեղասպանությանը եւ Հայ դատին նվիրված դասագրքերի հեղինակ Ռուբինա Փիրումյանը ստեղծել է «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուսուցչի համար ձեռնարկ, որը դպրոցների ուսուցիչների մասնակցությամբ քննարկվեց ԿԳ նախարարությունում մարտի 1-ին:
Այս լուրից հետո Ֆեյսբուքում սկսվեցին թեմայի շուրջ թեժ քննարկումները. օգտատերերի մեծ մասը դեմ արտահայտվեց նման որոշմանը, ավելի փոքր մասը՝ կողմ: Թեմային վերաբերվող գրառումները հիմնականում հումորային բնույթ էին կրում:
BlogNews.am-ը հավաքել է և Ձեզ է ներկայացնում այդ գրառումներից ամենաուշագրավները:

Միքայել Յալանուզյան
Ցեղասպանության փոխարեն դպրոցում պետք է անցնել Արցախյան շարժման և Հայաստանի անկախության պատմություն, որ 3-4-րդ կուրսի երեխեքը կլոր աչքերով չնայեն մեր երեսին ու հարցնեն՝ էդ ո՞նց եղավ, որ Ղարաբաղը հայտնվեց Ադրբեջանի մեջ։ Կամ Լաչինի միջանցքի տեղն իմանան։ Կամ չհարցնեն՝ ռուսական բանակն ի՞նչ էր անում 92-ին Ադրբեջանում ու ինչո՞ւ էր հարձակվում Ղարաբաղի վրա։ Ու կարող եմ տասնյակ ուրիշ օրինակներ բերել։
ՀԳ. Պատրաստ եմ մասնակցել ծրագիր կազմելուն և մնացած աշխատանքներին։
Սամվել Մարտիրոսյան
Կարդացի նոր, որ դպրոցներում, որպես առանձին առարկա, ցեղասպանություն է դասավանդվելու: Կարծում եմ, որ սխալ որոշում է.
ա. պատմության առարկան առանց այն էլ այդ հարցը լուծում է
բ. ինձ թվում է՝ մենք չունենք խնդիր՝ ավելացնելու այս թեմայի մասին երեխաների իրազեկումը: Մենք ունենք հակառակ խնդիրը։
գ. Միքայել Յալանուզյանը ճիշտ է ասում. դրա տեղը ավելի նորմալ դասավանդեք Արցախյան շարժման ու պատերազմի պատմությունը: Այսօր դպրոցներում դա ամենավատ եւ ամենաքիչ դասավանդվող թեման է:
Գայանե Խաչատրյան
Ցեղասպանությունը դպրոցներում դասավանդելու թեմայով:
Էս նորությունից հետո վերջնական համոզվեցի, որ բոլոր նորմալ ազգերը ապրում են, իսկ հայերը՝ վերապրում:
Սա էն շարքից ա, որ բոլոր նորմալ մարդիկ առավոտ գործի են գնում, մենք՝ յոլլա:
Խփեք՝ չտանջվենք էլի...

Մկրտիչ Խաչատրյան
Ցեղասպանությունից բացի՝ մեկ էլ պիտի առանձին «Հենրիխ Մխիթարյան» առարկա դասավանդվի դպրոցներում... Էսօր աշխարհին էդ 2 բանն ենք կարում ասենք:
Գագիկ Մամուլյան
Ով հիվանդ լինի, դասի չկարենա գա, մազապո՞ւրծ ա լինելու ցեղասպանությունից...
Ցեղասպանության դասից որ երեխեքը փախնեն, Հալեպ, ԱՄՆ, Ֆրանսիա բան են փախնելո՞ւ:
Լուսինե Մանուկյան
Դպրոցներում Հայոց ցեղասպանություն են դասավանդելու...
Ինձ թվում է` Ռուբեն Վարդանյանը, սա իմանալով, հոնգուր-հոնգուր լաց է լինում։ Մարդն ամեն տարի միլիոն դոլար է ծախսում, որ լացկանի հոգեվիճակն ու պիտակը վերացնի, բայց... քավ լիցի, լացելուց ավելի կարևոր բան ախր չունենք անելու։
Արման Գասպարյան
Ցեղասպանությունը դպրոցներում դասավանդելու թեմայով մի բան հիշեցի։
2006թ․ ապրիլի 24-ի երեկոն է, մենք` լրագրողներով, ծանր աշխատանքային օրվանից հետո իջնում ենք Ծիծեռնակաբերդի պուրակով: Մարդկանց հոսքը զգալիորեն նվազել է, 20-30 մետրը մեկ մի քանի մարդ ուշացած բարձրանում են հուշարձանի մոտ:
Դիմացներովս զույգ է բարձրանում: Տղան` նիհար, բարձրահասակ, արեւային ակնոցներով (մութն ընկնում է արդեն), «Աբիբաս» սպառծիվկայով, «սանր» չոլկով: Աղջիկը` էլի նիհար, բայց ընդգծված կլորություններով, էլի արեւային ակնոցներով, ծամոնը բերանը: Տղան իրա ամբողջ քաշով ընկելա աղջկա ուսին` աջ ձեռքով (աջ ձեռքին էլ մի հատ մեխակ, աղջկա ձեռքը չկա), ձախով էլ էն ժամանակ նոր-նոր տարածված բջջայինով է խոսում:
- Հաաաաաա, ապեեեեեեեեեե: Ի՞նշ կաաաաաա... Հա, աբե, հընգերուհուս հետ եմ: Մի հատ հելնըմ ենք ծիծո, գանք քաղաք:

Արթուր Ավանեսով
Տեսնես ցեղասպանության ժամին գործնական պրակտիկա անելու էն, թե՞ չէ:
Արաքս Մամուլյան
Ցեղասպանություն առարկա
Դաս 1. Առաջին օգնությունը ցեղասպանության դեպքում
Դաս 2. Ցեղասպանության նախանշանները
Դաս 3. Ի՞նչ անել, երբ վերը նշված դասերը չսովորելու հետևանքով արդեն ցեղասպանվում ես
Դաս 4. Գործնական աշխատանք
Չէ, ձեռ չեմ առնում, բարկությունս եմ արտահայտում
Կոնստանտին Տեր-նակալյան
Սա, հարգելի՛ տիկնայք և պարոնայք, իրոք վերջն է։ Բերեք միանգամից ինքնանվաստացումը հայտարարենք ազգային արժեք ու որպեսզի երեխեքը ավելի լավ սերտեն ինքնանվաստացման բոլոր 50 երանգները, էդ դասին ֆիզիկական ու հոգեբանական բռնություն պետք է կիրառել նրանց նկատմամբ։
#ՑեղասպանությունըՖետիշՄիՍարքեք
Նիկոլայ Թորոսյան
Վասպուրիկ, հլը օրագիրդ բեր… Շախմատ՝ 5, տրնգի՝ 5, քոչարի՝ 5, երգ՝ 5, եկեղեցի՝ 5, ցեղասպանություն՝ 5, ֆիզիկա՝ 2... Ո՞նց 2։ Գժվե՞լ են, արա, ո՞նց ա կարելի ոսկե մեդալի գնացող էրեխուն ինչ-որ փախած ֆիզիկայից 2 դնել… Գասպար, Գասպար, լսում ե՞ս։ Վաղը 100 դոլար կտաս, գնամ էդ Գրետա Գառնիկովնային տամ, էրեխուս մեդալի վրա քար ա քցում, истеричка, чтоб ей пусто было!
Մովսես Դեմիրճյան
Դպրոցում ցեղասպանություն (առարկա՞) անցնելու հետ կապված կողմ և դեմ փաստարկներ կարելի է բերել՝ կախված նպատակից, դասարանից, նյութի բովանդակությունից և այլն:
Չեմ խորանում դրա մեջ, որովհետև չեմ երևակայում, թե այն երկրում ենք ապրում, որտեղ կարևոր բաներին առհասարակ ուշադրություն է դարձվում:
Պարզապես կանխազգացում ունեմ, որ հաջորդ ներմուծվող <առարկան> լինելու է սփյուռքագիտությունը:
Հ.Գ. Հանկարծ ու հանկարծ <Տրամաբանություն> չդասավանդեք դպրոցներում, վտանգավոր է՝ մտածել է սովորեցնում: