«Հրապարակ». Մասիսի դանակահարությունը մեքենայի վաճառքի շուրջ վիճաբանության հետևանք է


08:45 , 4 մարտ, 2017

«Ըստ մեր աղբյուրների՝ Մուրադ Մուրադյանի շտաբի ակտիվիստ Արթուր Հայրապետյանը եւ ԲՀԿ շտաբի ակտիվիստ, դանակահարված Աբրահամ Ադամյանը վիճաբանել են մեքենայի վաճառքի շուրջ։ Ասում են՝ նրանք խնամիներ են։ Դեպքից 3 օր առաջ Ա. Հայրապետյանին Է զանգահարել ԲՀԿ-ական Ա. Ադամյանի հորեղբորորդին՝ մեքենայի վաճառքի հետ կապված, գինը դուր չի եկել Ա. Հայրապետյանին, վեճ Է գնացել, որից հետո Հայրապետյանին Է զանգահարել Ադամյանը, թե՝ ինչո՞ւ ես հորեղբորս տղու հետ հայհոյանքով խոսել, հանդիպել են, որոշել, որ «կողմերին» «բարիշացնեն»։ Հաջորդ օրը կողմերը հանդիպել են, բայց կրկին վիճել են, և դանակահարությունն Է եղել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։