«Փաստ»․ Շիրակի մարզում համայնքապետերին հրահանգել են ընտրել միայն Ֆելիքս Ցոլակյանին


06:55 , 4 մարտ, 2017

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրերս Շիրակի մարզ էր այցելել ՀՀ խիստ ազդեցիկ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը և բոլոր համայնքապետերին հավաքել ու ժողով էր արել:

«Անխտիր բոլոր համայնքապետերդ պետք է աշխատեք միմիայն Ֆելիքս Ցոլակյանի համար: Ու վերջ»,– հրահանգել էր պաշտոնյան: Շիրակում նրա գնալուց հետո իրավիճակը կտրուկ փոխվել է: Ինչո՞ւ միայն Ցոլակյանի համար: Բա մնացած ՀՀԿ–ականներն անտեր մնա՞ն:

Հատկապես անհարմար վիճակ է Արթիկում, որտեղ մի շարք համայնքապետեր ուղղակի Մուշեղ Պետոյանի տղերքն են: Փաստորեն, նրանք չեն կարող Պետոյանի համար աշխատել, քանի որ ընտրություններից հետո «կաշիները կքերթեն»: