05:53 , 4 մարտ, 2017
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը դիտարկում է Մեքսիկայից ամերիկյան տարածք ապօրինաբար ներթափանցման համար ձերբակալված կանանց ու երեխաների առանձին պահման միջոցառումներ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Օրենքի ընդունման դեպքում ծնողներն արտաքսման մասին որոշման ուսումնասիրման ժամանակ կգտնվեն կալանքի տակ, իսկ երեխաները՝ սոցիալական ծառայությունների վերահսկողության տակ։
Այդ միջոցառումը կոչված է նվազեցնելու կանանց հոսքը, ովքեր իրենց երեխաների հետ ապօրինաբար հատում են երկրի սահմանը։