Դերասանուհի Նատալի Փորթմանը դուստր է ունեցել


05:17 , 4 մարտ, 2017

Tert.am-ը գրում է․

Ամերիկացի դերասանուհի Նատալի Փորթմանը դուստր է ունեցել, գրում է People գործակալությունը` վկայակոչելով դերասանուհու ներկայացուցչին:

«Նատալի Փորթմանն ու նրա ամուսին Բենիամին Միլպեն ծնող են դարձել», - ասել է նա:
Պարզվում է, որ սիրված դերասանուհին դստերը լույս աշխարհ է բերել դեռևս փետրվարի 22-ին, սակայն այդ մասին հայտնի դարձել միայն այժմ: Աղջկան Ամելիա անունն են տվել:


Սա Փորթմանի երկրորդ երեխան է: 2011 թվականին դերասանուհին Ալեֆ անունով որդի է ունեցել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ