22:52 , 4 մարտ, 2017
Նիդեռլանդների քաղաքացիների կեսից ավելին հանդես է գալիս Եվրամիությունից երկրի դուրս գալու և եվրոպական երկրների հետ այլընտրանքային առևտրական համաձայնությունների որոնման օգտին: Այդ մասին վկայում են բրիտանական Bruges Group հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները:
«Ամբողջ Եվրոպայում և նրա սահմաններից դուրս մարդիկ ցանկանում են վերադարձնել իրենց կյանքի նկատմամբ վերահսկողությունը: Nexit-ի համար համակարգված քարոզարշավը ժամանակի հետ Նիդեռլանդներին կարող է մոտեցնել ԵՄ-ից դուրս գալուն»,- ասված է Bruges Group-ի հաղորդագրությունում: Հետազոտական կենտրոնը նշում է, որ Մեծ Բրիտանիան ուրախ կլինի հոլանդացիներին ողջունել «առանց ԵՄ Եվրոպայում»: