03:44 , 4 մարտ, 2017
Operativ.am-ը գրում է․
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ երբեք իր առջև երկրի նախագահ դառնալու նպատակ չի դրել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Kharkiv Today»-ին:
Ուկրաինայի նախագահի՝ Խարկով այցի ընթացքում տեղի դպրոցի աշակերտներից մեկը Պորոշենկոյին հարցրել է, թե արդյոք ինքը կկարողանա դառնալ նախագահ, եթե լավ սովորի:
«Ես երբեք իմ առջև այդպիսի նպատակ չեմ դրել, ես գործարաններ էի կառուցում և մարդկանց աշխատատեղեր տալիս: Եվ երբ Ուկրաինան օգնության կարիք ուներ, ես չէի մտածում, որ ես կստանամ այն: Ցանկանում եմ քեզ հավատացնել, որ եթե դու մտածես, թե ինչով կարող ես երկրին օգտակար լինել, դու աննկատ չես մնա»,- նշել է պետության ղեկավարը: