Թուրքիայում 200 հոգի բռնաբարել են դպրոցական աղջկան


02:30 , 4 մարտ, 2017

Image result for школьницу изнасиловалиԹուրքիայի Այդըն նահանգի Էֆելերի շրջանում սովորող 17-ամյա աղջկան 3 տարի առաջ ընկերը բռնաբարել է ու շանտաժի միջոցով ստիպել հարաբերություն ունենալ 200 հոգու հետ։

17-ամյա աղջկա հետ կապված դեպքը հայտնի է դարձել, երբ վերջինս մեջքի ցավերով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ նա հղի է։

Հիվանդանոց հրավիրված ոստիկաններին աղջիկը պատմել է, որ 3 տարի առաջ իր ընկերն իրեն բռնաբարել է, այնուհետ իր մերկ տեսագրությունը տարածելու սպառնալիքով իրեն ստիպել գումարի դիմաց հարաբերություն ունենալ տարբեր տարիքի անձանց հետ։ Աղջիկը պնդել է, թե 3 տարվա մեջ իրեն այդ տարբերակով բռնաբարել են 200 հոգի։

Ոստիկանությունը ձերբակալել է աղջկա ընկերոջն ու մի շարք կասկածյալների։