01:00 , 4 մարտ, 2017
168.am-ը գրում է.1. Որովայնի թթվայնություն։ Որովայնի առողջության համար շատ կարևոր է, որ թթվայնությունը լինի թույլատրելիի սահմաններում։ Այս դեպքում սուրճը կարող է միայն ավելացնել խնդիրների քանակը։
2. Անհանգստություն։ Երբ քաղցած վիճակում սուրճ եք խմում, իջնում է օրգանիզմի՝ սերոտոնին հորմոնը մշակելու կարողությունը։ Արդյունքում՝ անհանգստություն եք զգում, դեպրեսիա։ Բացի այդ, սուրճը խթանում է կորտիզոլի և ադրենալինի արտադրումը։ Առաջինը ճնշում է ձեզ, երկրորդը՝ թուլության և նյարդային վիճակի պատճառ դառնում։
3. Ջրազրկում։ Քաղցած վիճակում սուրճ խմելու դեպքում մեծանում է օրգանիզմից դուրս եկող հեղուկի քանակը։ Օրգանիզմը սթրեսի չենթարկելու համար հարկավոր է սուրճ խմելուց առաջ մեկ բաժակ ջուր խմել։
4. Ախորժակի կորուստ։ Մարդիկ, ովքեր առավոտը սկսում են մեկ բաժակ սուրճով, գրեթե երբեք չեն նախաճաշում։ Սուրճը «ճնշում» է ախորժակը, իսկ նախաճաշը շատ կարևոր է։