Թեհրանում հարյուրավոր իրանցիներ շնորհավորել են Ֆարհադիին Օսկարի կապակցությամբ


22:35 , 4 մարտ, 2017

 Թեհրանում հարյուրավոր իրանցիներ շնորհավորել են ռեժիսոր Ասգարա Ֆարհադիին Օսկարի արժանանալու կապակցությամբ: Այդ մասին հայտնում է Associated Press-ը:
 Ռեժիսորը մրցանակին արժանացել է «Կոմիվոյաժեր» ֆիլմի համար: Դա նրա երկրորդ մրցանակն է Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայից:
 Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Իրանի իշխանությունները շնորհավորել են Ֆարհադիին Օսկարի կապակցությամբ: