Հանրապետության ողջ տարածքում բացվելու է 1500-ից ավելի ՀՀԿ-ի նախընտրական շտաբ


00:07 , 4 մարտ, 2017
 Հանրապետության ողջ տարածքում բացվելու է 1500-ից ավելի ՀՀԿ-ի նախընտրական շտաբYerkir.am-ը գրում է.
 «Արդեն բացել ենք մեր նախընտրական հաշիվը, ամեն ինչ կլինի օրենքով սահմանված ժամկետներում և կարգով»,- քիչ առաջ տեղի ունեցած ԳՄ նիստի ընթացքում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
 Ըստ ՀՀԿ խոսնակի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կունենա 1500-ից ավելի նախընտրական շտաբ ամբողջ ՀՀ տարածքում: Շարմազանովը նաև հավելեց, որ ՀՀԿ-ն իր քարոզչությունը կսկսի երեք օրից: