20:15 , 4 մարտ, 2017
Չինաստանի արևելքում գտնվող գյուղում ավելի քան 160 զույգ որոշել է բաժանվել, որպեսզի իրենց տունը քանդվելու դեպքում ստանան լրացուցիչ փոխհատուցում, հայտնում է China Daily-ն:
Իշխանությունները որոշել են քանդել Ցզյանսու նահանգի Ցզյանբեյ գյուղը, որպեսզի նրա տեղը կառուցեն տեխնոլոգիական զարգացման կենտրոն:
Արդյունքում, գյուղում ապրող ընտանիքները պետք է լքեն իրենց տները: Կառավարությունը խոստացել է ընտանիքներին տրամադրել 220 քմ մակերեսով տուն:
Սակայն գյուղի բնակիչները պարզել են, որ այն դեպքում, երբ զույգերը կբաժանվեն դատարանի միջոցով, նրանց հարկ կլինի հատկացնել լրացուցիչ 70 քմ անշարժ գույք և լրացուցիչ փոխհատուցում:
Ամուսնական զույգերը հասկացել են, որ բաժանվելու դեպքում կկարողանան պահանջել երկու նոր տուն կամ լրացուցիչ 19 հազար դոլար փոխհատուցում:
Զույգերի մեծ մասը, որոնք որոշել են բաժանվել հայտարարել են, որ նույնիսկ բաժանվելուց հետո կապրեն միասին: Փոխհատուցում ստանալուց հետո շատերը պատրաստվում են կրկին ամուսնանալ: Ամուսիններից ոմանք արդեն 80 տարեկանն անց են: