09:56 , 16 մարտ, 2013
Արդեն որոշվել է՝ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը տեղի է ունենալու Մարզահամերգայինի փոքր դահլիճում, որը տեղավորում է 2000 մարդ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ դրսից սակավաթիվ հյուրեր են լինելու, այս պահին ճշտվում է հրավիրյալների ցանկը: Նորընտիր նախագահը պաշտոնը, ըստ Սահմանադրության 54-րդ հոդվածի, ստանձնում է ԱԺ հատուկ նիստում:
Ի դեպ, ՀՀԿ-ական «Հրապարակի» աղբյուրները չեն բացառել, որ մինչև ինաուգուրացիան Սերժ Սարգսյանը կանդրադառնա Ազատության հրապարակ գնալու՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերին: