Քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել` նետվելով ամբարձիչ կռունկից


13:30 , 3 մարտ, 2017

Քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել` նետվելով  ամբարձիչ կռունկիցBarometer.am-ը գրում է.

Մարտի 3-ին, ժամը 12:10-ին ՀՀ ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Երևան քաղաքի Խանջյան փողոցում` ամբարձիչ կռունկի վրա, ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով կռունկից:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: