ՀՀԿ-ի կողմնակիցը չեմ, բայց չեմ էլ հրճվում «Ժառանգության» որոշումներով


09:14 , 16 մարտ, 2013

Հիրավի պատվարժան հայուհի՝ «Ժառանգության» անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը կատարել է հայտարարություն, որին չանրադառնալ չի կարելի (այստեղ ի նկատի ունեմ հայտարարության բացասական կողմը): Որպեսզի պարզ լինի` ինչի մասին է խոսքը, ձեզ եմ ներկայացնում Ազատության հրապարակում «Ժառանգության» անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի հայտարարությունը՝ «Անսալով ձեր առաջարկներին` մեր մեծ խորհուրդը կայացրեց որոշումը: Այսօր կայացավ «Բարև» ժողովրդավարության զարգացման ազգային կոչվող հիմնադրամի փաստաթղթերի հավաքումը և այն այսօր ներկայացվեց գրանցման»,- նշեց նա։ 
Նա ասաց, որ յուրաքանչյուր մարդ կարող է գտնել հիմնադրամի հաշվեհամարն ու իր ներդրումն ունենալ ծավալվող պայքարում:
Հարգելի Անահիտ Բախշյանը երևի մոռանում է, որ հայ ազգին միշտ խանգարել է հենց այդ պայքարը ներսում (տես իշխանների դարավոր հակամարտությունները, որից միայն անապահով խավն էր տուժում): Ի՞նչ է նշանակում հիմնադրամ ծավալվող պայքարի համար, այդ ո՞ւմ դեմ են պայքարելու, որ հլը մեծ գումարների կարիք է զգացվում: Վերջիվերջո յուրաքանչյուր պայքարի վերջը սովորական մարդկանց բախումն է չէ՞, և ես համոզված եմ, որ այդ բախումից բոլորից քիչ կտուժեն առաջնորդները, թե՛ այս կողմից, թե՛ այն կողմից:
Ես ՀՀԿ-ի կողմնակիցը չեմ, բայց դա չի նշանակում, որ պետք է հրճվեմ «Ժառանգության» բոլոր որոշումներով......