ՄԱԿ. 2.1 մլրդ դոլար է անհրաժեշտ Եմենում մարդասիրական գործողությունների համար


13:04 , 3 մարտ, 2017

Panorama.am-ը գրում է.

Եմենի բնակչության երկու երրորդը մարդասիրական օգնության կարիք ունի, և ՄԱԿ-ին անհրաժեշտ է 2.1 մլրդ դոլար՝ սովի շեմին հայտնված երկրում գործողությունների ակտիվացման համար։ «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ստիվեն Օ՚ Բրայենը։

«Այսօր առավոտյան 7 մլն եմենցիներ չեն իմացել, որտեղից սնունդ հայթայթել, գոյատևման համար նրանց շտապ անհրաժեշտ է սննդամթերք։ Մինչև 5 տարեկան մոտ 500 հազար երեխաներ տառապում են սուր թերսնումից, իսկ յուրաքանչյուր 10 րոպեն մեկ երկրում մեկ երեխա է մահանում հիվանդություններից կամ բարդություններից, որոնք կարելի էր կանխել»,- ասել է Օ՚ Բրայենը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ