Եվրոպան ցանկանում է վերականգնել վիզային ռեժիմն ԱՄՆ-ի հետ


05:49 , 3 մարտ, 2017

Image result for statue of libertyԵվրախորհրդարանը հինգշաբթի Բրյուսելում կայացած նիստի ժամանակ ընդունել է պարտադրող բնույթ չկրող բանաձև, որը կոչ է անում Եվրահանձնաժողովին երկու ամսվա ընթացքում ընդունել միջոցառումներ ԱՄՆ-ի հետ ԵՄ վիզային ռեժիմի ժամանակավոր վերականգնման համար։ Պատճառն այն է, որ Վաշինգտոնը նախկինի պես առանց վիզա մուտքը մերժում է ԵՄ 5 պետությունների քաղաքացիների համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Եվրախորհրդարանի մամլո ծառայությանը։

Ներկայում ԱՄՆ-ում վիզային ռեժիմ է գործում Ռումինիայի, Բուլղարիայի քաղաքացիների, ինչպես նաև խորվաթների, կիպրացիների և լեհերի համար։

Իրավիճակի առաջին գնահատականը տալիս է Եվրահանձնաժողովը, որն ունի իրավունք առաջարկելու երրորդ պետությունների հետ 12 ամիս ժամկետով առանց վիզա ռեժիմի դադարեցում։ ԱՄՆ-ի պարագայում «պատասխան քայլի» ժամկետը լրացել է դեռևս 2016 թվականի ապրիլին։

Եվրահանձնաժողովից բացի, վիզային ռեժիմի ժամանակավոր վերականգնման մասին որոշմանը պետք է հավանություն տան նաև Եվրախորհրդարանն ու ԵՄ խորհուրդը։