04:32 , 3 մարտ, 2017
Սիրիական ընդդիմությունը հրաժարվել է շնորհավորել երկրի նախագահ Բաշար Ասադին ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից Պալմիրայի տարածքի հերթական ազատագրման համար, հայտնում է Reuters-ը:
«Սա երկրորդ անգամն է, երբ մենք տեսնում ենք այդպիսի հաղորդում և ակնհայտ է, որ դա օգտագործվում է քաղաքական նպատակներով»,- ասել է սիրիական ընդդիմության Բանակցությունների բարձրագույն կոմիտեի պատվիրակության ղեկավար Նասր ալ-Հարիրին:
Նրա խոսքերով` և՛ Ասադի ռեժիմի զինվորները, և՛ ԴԱԻՇ-ի զինյալները պետք է համարվեն ահաբեկիչներ:
«Եթե մենք ցանկանում ենք հետևել Ասադի և Պալմիրայի խաղին, դա կլինի նույնը, ինչ դիտել «Թոմը և Ջերին»,- ավելացրել է նա: