ՌԴ խորհրդարանական պատվիրակությունը՝ Վոլոդինի գլխավորությամբ, կժամանի Երևան


01:55 , 3 մարտ, 2017

Tert.am-ը գրում է․

Ռուսաստանի Դաշնության խորհրդարանական պատվիրակությունը՝ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ մեկօրյա պաշտոնական այցով կժամանի մայրաքաղաք Երևան, հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:


Պատվիրակությունն այցի շրջանակներում կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին: Կողմերը կքննարկեն երկկողմ խորհրդարանական համագործակցության հետագա զարգացումը, երկկողմ հարաբերությունների առանցքային թեմաները»:


«Հայ և ռուս պատգամավորների ուշադրության կենտրոնում կլինեն միջխորհրդարանական հարթակներում, այդ թվում ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՀԿ և այլ կազմակերպությունների Խորհրդարանական վեհաժողովներում համատեղ աշխատանքը», - ասել է Պետդումայի ներկայացուցիչը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ