Range Rover-ի նոր մոդելը ներկայացվել է հանրությանը


01:19 , 3 մարտ, 2017

168.am-ը գրում է․

Image result

Jaguar Land Rover ընկերությունը Լոնդոնի Դիզայնի թանգարանում անցկացրել է Range Rover ընտանիքի նոր մոդելի՝ Velar-ի շնորհանդեսը: Այս մասին իրադարձության վայրից հաղորդել է «Լենտա.ռու»-ն:

Միջին չափերի լյուքս արտաճանապարհային ավտոմոբիլը կզբաղեցնի Range Rover Evoque-ի և Range Rover Sport-ի միջև առկա ազատ հատվածը: Ալյումինե թափքով ավտոմոբիլը հանդերձված է լրիվ շարժաբերով՝ Intelligent Driveline Dynamics համակարգով: Ավտոմեքենան համալրվում է Touch Pro Duo նոր մուլտիմեդիական համակարգով՝ բարձր լուծաչափի երկու 10-դյույմանոց սենսորային էկրաններով:

Առաջարկվում է շարժիչների վեց տարբերակ. 2 լիտր ծավալով և 180 ձիաուժ հզորությամբ դիզելային Ingenium-ից մինչև 3-լիտրանոց բենզինային V6-ը՝ 380 ձիաուժ հզորությամբ: Ավտոմոբիլը կարող է քարշակել մինչև 2,5 տոննա քաշով կցանք: Range Rover Velar ավտոմոբիլը մշակվել է Մեծ Բրիտանիայում և կթողարկվի ընկերության՝ Սոլիհալի գործարանում: