Եթե կապույտ ժապավենով ավտոմեքենա տեսնեք, իմացեք, թե ում հետ գործ ունեք (Photo)


01:44 , 3 մարտ, 2017

Երբևէ տեսե՞լ եք հետևի պատուհանի վրա կապույտ ժապավենով ավտոմեքենա: Գիտե՞ք՝ ում համար է նախատեսված:

Պարզվում է՝ մարդիկ այդ ժապավենն օգտագործում են ոստիկանության աշխատակցներին իրենց աջակցությունը հայտնելու համար:

Ոմանք այդ ժապավենն ընդունել են որպես հնարավորություն՝ արտահայտելու իրենց լիակատար համաձանությունը իրավապահ մարմինների գործունեությանը:

Նախաձեռնությունը սկսվել է, երբ տեխասցի մի կին առաջարկել է անվճար բարակ կապույտ ժապավեններ կպցնել տրանսպորտային միջոցների հետևի պատուհանին:

Այս նախաձեռնությունը շատ արագ տարածվել է: Շատերն այս նախաձեռնությամբ կիսվել են սոցցանցերում:

Ավելի ուշ ակցիայի կազմակերպիչ կինը՝ Էյփրիլը, իր աշխատավայրի մոտ տեսել է հսկակայան թվով ավտովարորդների, ովքեր այդ ժապավենների հետևից են գնացել:

  

Կարծես ամբողջ Արևելյան Տեխասն է միացել ակցիային: Ավելին՝ դրան ոստիկանության շատ աշխատակիցներ են հետևել:

Ակցիան տարածում է գտել ոչ միայն ավտոմեքենաների տերերի շրջանում. մոտոցիկլավարները ևս սկսել են կապույտ ժապավեն կպցնել իրենց մոտոցիկլի վրա: