Սիրիայի կառավարական զորքերը Պալմիրան գրավել են ՌԴ ՕՏՈւ-ի աջակցությամբ. Շոյգու


19:06 , 2 մարտ, 2017

Artsakhpress.am-ը գրում է.

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերը ՌԴ օդատիեզերական ուժերի ավիացիայի աջակցությամբ Պալմիրան գրավել են:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերը ՌԴ օդատիեզերական ուժերի ավիացիայի աջակցությամբ Պալմիրան գրավել են: 

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Շոյգուն այս մասին զեկուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: