Նիկոլ, չեմ կարող լինել հպարտ քաղաքացի. աշխատելով հանդերձ` պարտք եմ վերցնում


22:49 , 15 մարտ, 2013

Հիրավի արժանի հռետոր Նիկոլ Փաշինյան` երբ դու խոսում ես, մարդկանցից շատերի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իրենք գտնվում են Հին Հռոմում, բացի դրանից ակամայից սկսում եմ մտածել, որ իրենք պատվավոր քաղաքացի են, և նրանց նախանձում են այլոք…: Սակայն նրանցից մեկի բառերով հենց վերջացնում ես քո բառաշատ ելույթը սկսում են «ուշքի գալով» ինքներն իրենց հարցեր տալ, մոտավորապես հետևյալ բնույթի`
• Խելքդ գլուխդ հավաքիր, ամիսը պրծնելուն դեռ երկու շաբաթ կա, մտածիր՝ ումից ես պարտք վերցնելու, չէ՞ որ աշխատավարձդ արդեն ծախսել ես: 
• Բայց հետո հանկարծակի հիշում ես Նիկոլի ելույթը և մտածում ես, ինչ պարտք, չէ՞ որ դու հպարտ քաղաքացի ես, և պարտք վերցնելը բարեկամներիցդ քեզ հարիր չէ:
• Սակայն հենց այդ րոպեին զանգում են տանից և ուտելիքից բացի բազում հարցադրումներ են անում, որոնց պատասխանը հնարավոր է տալ միայն պարտք վերցնելու միջոցով:
• Հետո սկսում ես մտածել՝ միգուցե այնտեղ, որտեղ աշխատում ես առավոտից երեկո, խնդրես սեփականատիրոջը՝ մի քիչ բարձրացնի աշխատավարձդ, այնուհետ միանգամից սթափվում ես, երբ պատկերացնում ես, թե ինչ կասի սեփականատերը քեզ` «դուրդ չի գալիս՝ ռադդ քաշի», սակայն նորից հիշում ես Նիկոլի բառերը և ինքդ քեզ ասում ես, բայց ես հպարտ քաղաքացի եմ, նա ի՞նչ իրավունք ունի ինձ նման բան ասի: Բայց հետո նորից հիշում ես, որ աշխատում ես օլիգարխներից մեկի մոտ, որտեղ արհմիություն չկա, իսկ որ լիներ էր, ձևական բնույթ էր կրելու:
• Իսկ ամենահետաքրքիրը այն է, որ մտածում ես, որ հնարավորին չափով միտինգները գոնե ուշ-ուշ լինեն, քանզի ամեն անգամ երթուղային տաքսու վրա գուցե չնչին, բայց ինձ համար նշանակալի գումար եմ կորցնում: Սակայն հետո նորից հիշում եմ Նիկոլի բառերը ….և այսպես շարունակ: