Աղվան Հովսեփյանի առարկությունից հետո նախագծի լրացուցիչ քննարկման համար երեք օր տրվեց
16:10 , 2 մարտ, 2017
Panorama.am-ը գրում է.
Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը առաջարկեց՝ օրակարգից հանել «Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը , որը ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Ես խնդրում եմ հարցը հանել, քանի որ Հայաստանում կա չորս քննական մարմին, որոնցից ոչ մեկին նախագիծը չի ուղարկվել»,- ասաց Աղվան Հովսեփյանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունանը միջամտեց՝ նշելով, որ նախարարական կոմիտեում ընդունված որոշումներն ուղարկվել են բոլոր գերատեսչությունների էլեկտրոնային փոստին: Նա առաջարկեց նախագիծը պահել օրակարգում, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են քննարկել:
Վարչապետ Կարեն Կարապետյանը առաջարկեց, որ նիստում հարցը լսեն, բայց կտրվի երեք օր ժամանակ՝ նախագիծը լրացուցիչ քննարկելու համար:
Աղվան Հովսեփյանը հայտարարեց, որ բովանդակային առումով նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, և այս հարցը կարող է կարգավորվել ոչ թե օրենքով, այլ կառավարության որոշումներով, սակայն դրա անհրաժեշտությունը չկա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։