14:05 , 2 մարտ, 2017
Yerkir.am-ը գրում է.Նշված գումարը տնօրինելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող ծնողը բանկին ներկայացնում է դիմում: Բանկը դիմումի հիման վրա ընտանեկան դրամագլխից գումարը փոխանցում է դիմողի կողմից ներկայացրած բանկային հաշվին ոչ ուշ, քան դիմում ներկայացնելուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը:
Ընտանեկան դրամագլխի գումարը ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով տնօրինելու ժամկետը սահմանվել է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը:
Համաձայն կարգի՝ ընտանեկան դրամագլուխը ընտանիքը կարող է օգտագործել նաև.
1) հիփոթեքային վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար,
2) ուսման վարձը (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու համար.
3) սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար,
4) հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային գյուղական բնակավայրերում անշարժ գույք ձեռք բերելու համար: