14:48 , 2 մարտ, 2017
Yerkir.am-ը գրում է.
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ հարկավոր չէ սպասել արևմտյան պատժամիջոցների չեղարկմանը. հայտնում է ТАСС-ը:
«Պետք չէ վախենալ, ոչ ոք չի չեղարկի պատժամիջոցները: Ես վերջերս ասել եմ, որ Արևմուտքը կայացնում է բոլոր հնարավոր որոշումները, որպեսզի այդ պատժամիջոցները միշտ գործեն: Այդ իսկ պատճառով դա լավ պայմաններ է ստեղծում գյուղատնտեսության զարգացման համար»,-ասել է ՌԴ վարչապետը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ վարչապետը կոչ է արել Ռուսաստանի բնակչությանը պատրաստվել ապրել պատժամիջոցների պայմաններում: