Հաստատվեց Գավառի պետհամալսարանի ռեկտորի ընտրությունը


13:55 , 2 մարտ, 2017
 Հաստատվեց Գավառի պետհամալսարանի ռեկտորի ընտրությունը

 Այսօր կառավարության նիստում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց Գավառի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունները հաստատելու մասին հարցը: Ռեկտոր է ընտրվել Ռուզաննա Հակոբյանը, ով ըստ նախարարի, բազմափորձ ռեկտոր է, և նախկինում ևս զբաղեցրել է այդ պաշտոնը: