12:00 , 2 մարտ, 2017
Yerkir.am-ը գրում է.
Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ մրցելու է «Բորնմուտի»-ի հետ:
Ինչպես իր թվիթերյան էջում հայտնում է վնասվածքների մասով փորձագետ Բեն Դիներին, թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնվել վնասվածքից:
«Մխիթարյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից: Նրա մասնակցությունը «Բորնմուտ»-ի հետ խաղին հարցականի տակ է»,-գրել է Դիներին:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը ազդրի մկանային վնասվածք էր ստացել, ինչի պատճառով բաց էր թողել Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչը: