Սիրիայում սպնավել է «Ալ-Կաիդա»-ի առաջնորդներից մեկը


11:24 , 2 մարտ, 2017

 Սիրիայում ոչնչացվել է «Ալ-Կաիդա»-ի առաջնորդներից մեկը՝ Աբու Ալ-Խայր Ալ-Մասրին: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նա սպնվել է Իդլիբ քաղաքի մոտ ամերիկյան անօդաչուի հարվածի հետևանքով:
 Նշվում է, որ Ալ-Մասրին եղել է ահաբեկչական խմբավորման ղեկվար Այման Ալ-Զավահիրի տեղակալը և Ուսամա բեն Լադենի դստեր ամուսինը: Սիրիայում «Ջեբհաթ Ալ-Նուսրա» խմբավորմանն աջակցող Ալ-Մասրին համարվում է Քենիայում և Տանզանիայում 1998թ. ամերիկյան հյուպատոսությունների դեմ ահաբեկչական գործողությունների կազմակերպիչներից մեկը: