Խուլիո Իգլեսիասը Հայաստանում է


19:51 , 15 մարտ, 2013

Աշխարհահռչակ երգիչ Խուլիո Իգլեսիասը րոպեներ առաջ ժամանեց Հայաստան: Մարտի 18-ին հայտնի սրտակերը համերգ կտա Երևանում: Աշխարհահռչակ երգչի համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տոմսերի արժեքը` 5000, 7000, 10000, 15000, 20000, 25000, 30000, 40000-80000 դրամ է:

Նշենք, որ նախապես հայտարարվել էր, որ երգիչը օդանավակայանում կպատասխանի լրագրողների հարցերին, սակայն նա հավաքվածներին ներկայացավ միայն մի քանի վայրկյան: