07:22 , 2 մարտ, 2017
Հանրահայտ ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի «Bauerngarten» («Ծաղկող այգի»,1907 թ.) նկարը լոնդոնյան աճուրդում վաճառվել է մոտ 60 մլն դոլարով։ Այս մասին հաղորդվում է Sotheby’s աճուրդի տան կայքում։
Գնորդը, ում անունը չի հաղորդվում, կտավի համար վճարել է 47.97 մլն ֆունտ ստեռլինգ (59.3 մլն դոլար)։ Դա ռեկորդային գումար է, որ երբևէ վճարվել է այս նկարչի աշխատանքների համար։
Sotheby’s-ում ընդգծել են, որ ողջ պատմության մեջ Եվրոպայում տարբեր աճուրդի տների կողմից իրականացված վաճառքում այս նկարը գեղանկարչական կտավների շարքում իրացման գումարի չափով երրորդն է։