Փարիզի արվարձանում ձերբակալվել է ահաբեկչության նախապատրաստման 4 կասկածյալ


06:32 , 2 մարտ, 2017

Image resultՉորս անձիք ձերբակալվել են Փարիզի արվարձանում՝ ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով դատական շրջանակների աղբյուրին։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ձերբակալությունը կատարվել է ֆրանսիական մայրաքաղաքի արևելյան Կլիշի-սու-Բուա կոմունայում։ Նրանք բոլորը հանդիսանում են մեկ ընտանիքի անդամներ, նրանց տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, սկսվել է նախաքննություն։

Գործակալության տվյալներով՝ հունվարին այդ շրջանի տներից մեկում հայտնաբերվել էին բաղադրիչներ, որոնք օգտագործվում են ռումբերի պատրաստման համար։ ԴՆԹ հետքերով հաջողվել է դուրս գալ կասկածյալների հետքի վրա։